Որոնել
Արխիվ
16.02.2020  00:49

Լիգա 1-ի հետնապահը ճակատամարտեց ՊՍԺ-ի հետ և գերգոլառատ խաղում միավոր կորզեց (VIDEO)

Լա լիգայի 25-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ամյենի» հետ։ Խաղն ավարտվեց մարտական 4-4 հաշվով։

5-րդ րոպեին Սեխրու Գիրասին առաջ մղեց դաշտի տերերին, 29-րդ րոպեին Գայել Կակուտան հիանալի գոլով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 40-րդ րոպեին Ֆոսենի Դիաբատեն հաշիվը դարձրեց խոշոր։ Թվում էր, թե ամեն ինչ վճռված է, բայց փարիզցիներն ուշքի եկան։ Նախ, առաջին կեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Հեկտոր Էրերան մեկ գոլ հետ բերեց, 60-րդ րոպեին Նյանզու Կուասին խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ 74-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։ 74-րդ րոպեին Մաուրո Իկարդին արդեն առաջ մղեց հյուրերին, բայց խաղավերջում՝ ավելացված 1-ին րոպեին, Գիրասին դուբլ ձևակերպեց և միավոր փրկեց իր թիմի համար։

Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակեց 62 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ամյենը» 21 միավորով նախավերջին՝ 21-րդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000