Որոնել
Արխիվ
15.02.2020  10:57

«Լոռին» պարտվել է ռուսական գրանդի երիտասարդական թիմին

Անթալյայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Լոռին» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը: Վանաձորցիները տեղեկացնում են, որ 0:1 հաշվով պարտվել են Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմին։

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան դաշտ էր դուրս բերել հետեւյալ կազմը․

Վարդան Շահատունի - Ջիաննի, Տոդե Ջակովիչ, Ալեքսանդր Յեուլե, Քրիստիան Խիմենես - Խուլիան Մենդոսա, Յերայ Խիմենես, Ռոբերտ Մինասյան, Արման Մկրտչյան, Վահագն Այվազյան - Դավիթ Ղանդիլյան

Հաջորդ հանդիպումը «Լոռին» կանցկացնի փետրվարի 16-ին։ Մրցակիցը կլինի Դանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրեմադ Ամագերը»։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000