Որոնել
Արխիվ
10.02.2020  09:52

Մարաշլյանի եղբայրը համաձայնել է խաղալ Հայաստանի հավաքականում

«Լոս-Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի կրտսեր եղբայրը` Նիկոլաս Մարաշլյանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի դրոշի ներքո: Ներկայումս 18-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս Ուրուգվայի ամենահեղինակավոր ակումբներից մեկի` «Պենյարոլի» Մ19 թիմում:

Այդ մասին հայտնել է «Առաջին հայկական ճակատ» (FAF) հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանը, ով կապի մեջ է Մարաշլյանների ընտանիքի հետ: Նա նաև նշում է, որ այդ հանգամանքը կարող է Դիեգոյին Հայաստանի հավաքական հրավիրելու համար ամուր փաստարկ դառնալ:

«Տարվա առաջին լավ նորությունը արտերկրի մեր ֆուտբոլիստների մասով։ Շուրջ մի քանի տարի եղբայրս` ֆաֆական և ֆուտբոլային գործակալ Սերգեյ Պետրոսյանը, կապի մեջ է Մարաշլյանների ընտանիքի հետ ու վերջապես առաջին պտուղները․․ ) Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, գնում է ավագ եղբոր հետքերով, հիմա հանդես է գալիս Ուրուգվայի 2 ուժեղագույն ակումբներից Պենյարոլի մինչև 19 տարեկանների թիմի կիսապաշտպանության գծում, նույն ակումբում որտեղ հանդես է եկել ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա նրա 18-ամյակը։ Նիկոլասը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում․․

Կամուրջ ստեղծելով ՀՖՖ-ի հետ՝ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի առաջիկա ընկերական խաղին հրավիրելու Նիկոլասին, ինչպես նաև հրավիրելու վերջինիս ընտանիքի անդամներին Երևան։ Հատկապես ողջունելի է ծնողներին Երևան հրավիրելու պատրաստակամությունը, որից հետո կարող է նախադրյալներ ստեղծվել ավագ Մարշալյանի Երևան հրավիրելու համար, ով այս օրերին բավական հաջող հանդես է գալիս Ուրուգվայի օլիմպիական՝ մինչև 23 տարեկանների հավաքականում ու արդեն դարձել է գոլի, գոլային փոխանցման հեղինակ։

Ավագ եղբորը ներգրավվել մեր ազգային հավաքական տեսականորեն քիչ հավանական է, բայց ճիշտ գործելաոճի և 3-4 բաղադրիչներից գոնե 2-3-ի համընկնման դեպքում չի բացառվում ազգային հավաքականում ունենալ 21 տարեկան երբևէ ամենաբարձր տրանֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստին մեր թիմում։
1․ Դիեգոյի Եվրոպական ակումբ տեղափոխություն, 2․ Ժամանում պատմական հայրենիք և ջերմ ընդունելություն, 3․ Ազգային հավաքականի հաջող ելույթներից հետո բարձր դիրք աղյուսակում / ոնց անցած տարի էր մի պահ ։) / 4․ Ուրուգվայի ազգային հավաքականի հրավերի ձգձգում / ոնց եղավ Խուակին Բոգոսյանի դեպքում, ազգայինում աստղերի ու անվանի ֆուտբոլիստների պակաս երբեք չի ունեցել Ուրուգվայը/
Սպասենք դեպքերի զարգացմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջանջոյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000