Որոնել
Արխիվ
26.01.2020  00:45

Սետյենը դժգոհ է «Բարսելոնայի» խաղից. «Անիմաստ փոխանցումներ էինք կատարում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Լա Լիգայի 21-րդ տուրում «Վալենսիայից» կրած արտագնա պարտությունը (0:2):

«Մեր խնդիրը տրամադրվածությունը չէր: Մենք բավականաչափ լավ դիրք չէինք ընտրում և որոշ խնդիրներ չէինք գիտակցում: Դա միավորներ կորցնելու պատճառ դարձավ:

Շատ էին անիմաստ փոխանցումները, որոնք առաջխաղացման չէին տանում: Նման խաղով մրցակցի դարպասին սպառնալու հնարավորությունները սահմանափակ էին:

Առաջին խաղակեսում մեր գլխավոր նվաճումն այն էր, որ գոլ բաց չթողեցինք: Երկորրդ կեսում մի փոքր ավելի լավ էինք գործում, բայց միևնույն է ոչ բավարար չափով»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000