Որոնել
Արխիվ
25.01.2020  20:19

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Օլմոն տեղափոխվեց Գերմանիա (PHOTO)

Իսպանիայի հավաքականի թեկնածու, եզրային հարձակվող Դանի Օլմոն Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել է «ՌԲ Լեյպցիգ»: Գերմանական ակումբը հայտարարել է վինգերի հետ 4,5 տարվա պայմանագիր ստորագրելու մասին:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 20 միլիոն եվրո, սակայն ևս 10 միլիոն վճարվել է 21-ամյա ֆուտբոլիստի գործակալներին, որոնք նման հավակնություն են ունցել «Դինամոյի» հետ պայմանավորվածության համաձայն: Բացի այդ, տրանսֆերում նախատեսված են նաև հնարավոր պարգևավճարներ, եթե Օլմոն նշանակալի հաջողությունների հասնի «ցլերի» կազմում: Խորվաթական ֆուտբոլի համար այդ վաճառքը ռեկորդային է:

«Բարսելոնայի» սանի համար պայքարում «Լեյպցիգը» հաղթել է «Միլանին», «Վուլվերհեմփթոնին» և հենց կատալոնական ակումբին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000