Որոնել
Արխիվ
25.01.2020  20:59

Լա Լիգա. 13 տարի անց «Բարսելոնան» պարտվեց «Մեստալյայում» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային» ու պարտվեց 0:2 հաշվով:

12-րդ րոպեին «չղջիկները» հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն 11-մետրանոցից Մաքսի Գոմեսի կատարած հարվածը հետ մղեց դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Երկրորդ կեսի սկզբում տանտերերը հաշիվը բացեցեին: Նույն Գոմեսի հարվածից հետո գնդակն անդարդարձավ Ժորդի Ալբայից և հայտնվեց դարպասում: Բաց թողած գոլից հետո կատալոնացիները մի քանի լավ գոլային պահեր ունեին, բայց չկարողացան պատասխան գոլը խփել: 77-րդ րոպեին Կառլես Սոլերի փոխանցումից հետո Գոմեսը վերջապես ինքը գրավեց դարպասը:

Այսպսիով, Լա Լիգայի շրջանակում «բլաուգրանան վերջին 13 տարում առաջին անգամ պարտվեց «Մեստալյա» մարզադաշտում: Կիկե Սետյենի թիմը 43 միավորով շարունակում է կիսել առաջին տեղը, սակայն վաղը Մադրիդի «Ռեալը» «Վայլյադոլիդի» դեմ մրցավեճից հետո կարող է միանձնյա առաջատար դառնալ: «Վալենսիան» 34 միավորով բարձրացավ հինգերորդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000