Որոնել
Արխիվ
25.01.2020  11:54

Մատյո Եզիկյանը գոլ է խփել մոտ 40 մետրից կատարած հարվածով (VIDEO)

Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի 19-րդ տուրի խաղում «Լիոն Դյուշերը» սեփական հարկի տակ ընդունել է «Վիլֆրանշին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Խաղի 50-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփել է կիսապաշտպան Մատյո Եզիկյանը: Դարպսաից մոտ 40 մետր հեռավորության վրա նշանակված տուգանայինը իրացնելիս Եզիկյանը գնդակը կախել է տուգանային հրապարակի վրա, սակայն այն, ոչ մեկի չդիպչելով, հայտնվել է դարպասում: Առաջին կեսում Եզիկյանը ևս կարող էր գոլի հեղինակ դառնալ տուգանայինից կատարած հարվածով, սակայն այդ ժամանակ դարպասապահը հաջող է գործել:

«Լիոն Դյուշերը» վաստակած 33 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, և Լիգա 2-ի ուղեգիր պարգևող 3-րդ տեղից հետ է մնում երկու միավորով:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000