Որոնել
Արխիվ
24.01.2020  23:36

Արտետա. «Սեբալյոսը պետք է բոլորի նման պայքարի մեկնարկային կազմում հայտնվելու համար»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի մասին, ով վերջերս խաղաժամանակ չի ստանում։

«Ես խոսել եմ Դանիի հետ։ Երբ գլխավորեցի ակումբը՝ նա վնասվածք ուներ։ Նա Մադրիդում վրականգնողական կուրս էր անցնում այն թիմի հետ, որին պատկանում են տրանսֆերային իրավունքները («Ռեալի» հետ)։ Նրան գրեթե չեմ տեսել, որովհետև մեզ հետ մարզվել է ընդամենը մեկ շաբաթ։

Դեռ շուտ է գնահատելու համար, թե որտեղ և ոնց պետք է խաղա։ Նա պետք է թիմի հետ մարզվի և պայքարի մեկնարկային կազմի համար այնպես, ինչպես անում են բոլորը։ Դրանից հետո մենք ընտրություն կանենք, որը կլինի արդար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Independent-ը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սեբալյոսը դժգոհ է «Արսենալում» իր կարգավիճակից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000