Որոնել
Արխիվ
24.01.2020  16:23

Պատմության ամենաթանկարժեք տրանսֆերների այլընտրանքային հաշվարկ

Բրիտանական TotallyMoney վարկային կազմակերպությունն օգտվելով 2010 թվականին Փոլ Տոմկինսի ու Բրեդ Ռայլիի սահմանած «ֆուտբոլային ինֆլյացիայի» հաշվարկին, կազմել է 1992 թվականից հետո գրանցված ամենաթանկարժեք տրանսֆերների ցանկը: Հենց այդ թվականից են տրանսֆերների գները սկսել հավաստի համարվել, գրում է givemesport.com-ը:

Ֆուտբոլային ինֆլյացիայի համար հիմք է համարվում տվյալ տրանսֆերային պատուհանի 100 ամենաթանկարժեք տրանսֆերները և դրանց միջոցով կազմում տրանսֆերների միջին գինը:

Նման հաշվարկում ներկայիս ռեկորդակիր համարվող Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնայից» ՊՍԺ, որը կազմել է 222 միլիոն եվրո, նահանջել է երկրորդ տեղ: Առաջատարն է 1992 թվականի իտալացի հանրահայտ հարձակվող Ջանլուկա Վիալլիի տեղափոխությունը «Սամպդորիայից» «Յուվենտուս»: Այն ժամանակ վճարված 16,5 միլիոն եվրոն համարժեք է ներկայիս 232 միլիոնին:

Թոփ-15 հետևյալ հերթականությունն ունի.

15. Ֆերնանդո Տորրես («Լիվերպուլ» – «Չելսի», 2011). Այն ժամանակ 58,5 մլն, հիմա կկազմեր 161,1 մլն


14. Ռոնալդո («Բարսելոնա» – «Ինտեր», 1997). 28 մլն– 161,36 մլն


13. Նեյմար («Սանթոս» – «Բարսելոնա», 2013). 88,2 մլն – 161,66 մլն


10-12. Իգոր Շալիմով («Ֆոջա» – «Ինտեր», 1992). 12 մլն – 168,9 մլն


 10-12. Դարկո Պանչև («Ցրվենա Զվեզդա» – «Ինտեր», 1992). 12 մլն – 168,9 մլն


 10-12. Ժան-Պյեր Պապեն («Մարսել» – «Միլան», 1992). 12 մլն – 168,9 մլն


9.  Ալեն Բոկշիչ («Մարսել» – «Լացիո», 1993). 11 մլն – 170,18 մլն


8. Ռոնալդո («Ինտեր» – «Ռեալ», 2002). 45 մլն – 172,46 մլն


7. Զինեդին Զիդան («Յուվենտուս» – «Ռեալ», 2001). 77,5 մլն – 175,03 մլն


6. Ռիո Ֆերդինանդ («Լիդս» – «Մանչեսթեր Յունայթեդ», 2002), 46 մլն – 176,29 մլն


5. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ» – «Ռեալ», 2013). 101 մլն – 185,12 մլն


4. Ռոմարիո (ՊՍՎ– «Բարսելոնա», 1993): 12 մլն – 185,66 մլն


3. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ», 2009). 94 մլն – 216,85 մլն


2. Նեյմար («Բարսելոնա» – ՊՍԺ, 2017). 222 մլն – 224,47 մլն


1. Ջանլուկա Վիալլի («Սամպդորիա» – «Յուվենտուս», 1992): 16,5 մլն – 232,24


 

Հավելենք, որ ավելի ցածր տեղերում են Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունը «Բարսելոնա», Կրիստիան Վիերին` «Լացիո», Դևիդ Բեքհեմը` «Ռեալ», Պրեդրագ Միատովիչը` «Վալենսիա», Կական` «Ռեալ», Ալան Շիրերը` «Նյուքասլ», Լուիշ Ֆիգուն` «Ռեալ», Կիլիան Մբապեն` ՊՍԺ, Անդրեյ Շևչենկոն` «Չելսի» և Դենիս Բերգկամպը` «Ինտեր»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000