Որոնել
Արխիվ
24.01.2020  17:53

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացրել է Արքայական գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

«Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում մրցելու է Պրիմերայի ներկայացուցիչ «Լեգանեսի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է Սեգունդայում հանդես եկող «Սարագոսային»: Գործող գավաթակիր «Վալենսիային» բաժին է հասել «Ատլետիկոյին» պայքարից դուրս թողած «Լեոնեսան»:

1/8 եզրափակչի բոլոր զույգերը.

«Բարսելոնա» - «Լեգանես»

«Սարագոսա» – «Ռեալ Մադրիդ»

«Լեոնեսա» – «Վալենսիա»

 «Բադախոս» — «Գրանադա»

«Տեներիֆե» — «Ատլետիկ» Բիլբաո

«Միրանդես» — «Սևիլյա»

«Ռայո Վալեկանո» — «Վիլյառեալ»

«Բարսելոնա» — «Լեգանես»

«Ռեալ Սոսյեդադ» — «Օսասունա»


Խաղերը կկայանան հունվարի 28, 29 և 30-ին:

Հիշեցնենք, որ ըստ կանոնադրության` ինքնստինքյան դաշտի տերեր են դառնում ավելի ցածր լիգայի թիմերը, իսկ նույն մակարդակի առաջնության ակումբների զույգում վիճակահանություն է կատարվում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000