Որոնել
Արխիվ
24.01.2020  11:56

Տրանսֆերի սպասելով. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը խզվեց

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

2014/2015 մրցաշրջանում «Ալաշկերտի» գույները պաշտպանած 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմ էր վերադարձել նախորդ տարվա հունիսին:

«Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Հայկին` հաջող մրցելույթների համար, և հաջողություն է մաղթել ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

Ներկայումս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հավաք է անցկացնում «Ժետիսուի» կազմում: Ամենայն հավանականությամբ, պայմանագրի խզումը Ղազասխտան տեղափոխվելու հնարավորություն տալու համար է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000