Որոնել
Արխիվ
24.01.2020  01:57

«Վուլվերհեմփթոնը» կռվեց, բայց սա «Լիվերպուլի» մրցաշրջանն է (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ և զիջեց 1-2 հաշվով։

8-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնն առաջ մղեց հյուրերին, 51-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն Հենդերսոնի փոխանցումից հետո հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, մերսիսայդցիներն ԱՊԼ-ում հաղթեցին 14-րդ անընդմեջ խաղում, վաստակեցին 67 միավոր և վստահորեն գլխավորում են մրցաշրային աղյուսակը, իսկ «գայլերն» ունեն 34 միավոր և զբաղեցնում են 7-րդ տեղը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000