Որոնել
Արխիվ
23.01.2020  20:06

Սեբալյոսը մոտ է «Արսենալից» հեռանալուն. Իսպանական ակումբը մտադիր է օգտվել դրանից

«Վալենսիան» մտադիր է ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին, հաղորդում է Marca պարբերականը։

Նշվում է, որ խաղաժամանակի բացակայության պատճառով իսպանացին «Արսենալից» մտադիր է հեռանալ ձմռանը՝ մինչև վարձավճարի պայմանագրի ավարտը, ինչից ցանկանում է օգտվել «Վալենսիան»։

«Չղջիկների» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսն անձամբ է ցանկանում 23-ամյա խաղացողին տեսնել թիմում։ Դանիի հետ նա աշխատել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։

Սեբալյոսն «Արսենալը» համալրել էր ամռանը։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։  

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000