Որոնել
Արխիվ
22.01.2020  11:38

Պաշտոնական. Դավիթ Յուրչենկոն դարձավ ղազախական ակումբի ֆուտբոլիստ (PHOTO)

Կարգանդայի «Շախտյորի» գործադիր տնօրեն Էրլան Ուրազաևը հայտարարել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ պայմանագիր կնքելու մասին:  Հայկական արմատներով ֆուտբոլիստը հաջող փորձաշրջան է անցել «հանքափորների» կազմում: Նրա նախկին թիմը «Ենիսեյն» էր:

33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև լատվիական «Մետալուրգի», բելառուսական «Դինամոյի», ինչպես նաև ռուսական «Տիտանի», «Վոլգարի», «Մորդովիայի», «Ուֆայի», «Անժիի» և «Տոսնոյի» կազմում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շախտյորը» փորձում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի ու կիպրոսյան «Էնոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանին: Կարգանդացիների կազմում է հանդես գալիս նաև կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000