Որոնել
Արխիվ
22.01.2020  10:54

«Բարսելոնան» չկարողացավ վարձակալել Օբամեյանգին ու Վերներին. նոր ֆավորիտ կա

Լուիս Սուարեսի վնասվածքի պատճառով (4 ամիս) «Բարսելոնան» փորձում է կես տարով այլ հարձակվող վարձակալել: Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը դիմել է «Արսենալին» Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և «ՌԲ Լեյպցիգին»` Տիմո Վերների վարձակալության վերաբերյալ, սակայն մերժում է ստացել:

Այժմ «բլաուգրանային» միանալու գլխավոր ֆավորիտ է դարձել «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն: «Չղջիկները» 28-ամյա ֆուտբոլիստին 60 միլիոն եվրո են գնահատում, բայց «Բարսելոնան» այլ շահավետ առաջարկ է կատարել: Նրանք ցանկանում են կես տարով վարձակալել իսպանացուն` ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով, որն ավելի շատ գումար կնախատեսի, քան 60 միլիոնը, հայտնում է gianlucadimarzio.com-ը:

Ռոդրիգոյի հանրահայտ գործակալ Ժորժե Մենդեշն արդեն ժամանել է Իսպանիա բանակցություններ վարելու: Ֆուտբոլիստի ու կատալոնացիների միջև արդեն համաձայնություն կա:

Նշենք, որ «Բարսելոնան» դիտարկում է նաև «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի թեկնածությունը: «Կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ում հնարավոր կլինի ձեռք բերել հուլիսին, երբ երկու շաբաթով նրա հրաժարագինը կազմելու է 111 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000