Որոնել
Արխիվ
20.01.2020  15:25

Վերջին 10 տարում առաջին անգամ. Ալիսսոնը գոլային փոխանցում է կատարել և այն տոնել Ռեյնայի նման

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսսոն Բեքերը Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2:3) գոլային փոխանցում է կատարել Մոհամեդ Սալահին:

Opta-ից տեղեկանում ենք, որ բրազիլացին դարձել է վերջին 10 տարում «մերսիսայդցիների» առաջին դարպասապահը, ով գոլային փոխանցում է կատարել: Վերջին անգամ նման բան հաջողվել էր Պեպե Ռեյնային:

Ուշագրավ է, որ Ալիսոնը գոլը տոնել է հենց իսպանացու պես` անցնելով ամբողջ խաղադաշտը և բոլորից շուտ վազելով դեպի Սալահը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000