Որոնել
Արխիվ
20.01.2020  17:35

Հնարավոր է` Մխիթարյանը մասնակցի հռոմեական դերբիին

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է վնասվածքից ապաքինվելուն: Իտալական թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Լացիոյի» դեմ դերբիին:

«Մխիթարյանի ու Պաստորեի ապաքինումը մոտենում է ավարտին: Հնարավոր է` Հենրիխը կարողանա մասնակցել դերբիին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում corrieredellosport.it-ը:

Նշենք, որ հունվարի 22-ին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ռոման» հյուրընկալվելու է «Յուվենտուսին», բայց Մխիթարյանն այդ խաղը բաց կթողնի: Իսկ «Լացիոյի» դեմ դերբին կկայանա հունվարի 26-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000