Որոնել
Արխիվ
19.01.2020  00:34

Բունդեսլիգայի առաջատարն արձակուրդից վերդարձավ կամային հաղթանակով (VIDEO)

Գերմանիայի վերսկսած առաջնության 18-րդ տուրում «ՌԲ Լեյպցիգը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին»:

10-րդ րոպեին Սեբաստյան Անդերսոնի անցումից ու փոխանցումից հետո հաշիվը բացել է հյուրերի ֆուտբոլիստ Մարիուս Բյուլտերը:

Երկրորդ կեսում «ցլերը» կամային հաղթանակ են կորզել Տիմո Վրեների դուբլի ու Մարսել Զաբիտցերի գոլի շնորհիվ: Վերներն իր գոլերի թիվը հասցրել է 20-ի և շրջանցել է առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա»):

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը վաստակել է 40 միավոր և 5 միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող Մյունխենգլադբախի «Բորուսսիայից»: Ունիոնը 20 միավորով 12-րդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000