Որոնել
Արխիվ
18.01.2020  22:53

Հայաստանի հավաքականի 6-րդ ֆուտբոլիստը մեկնեց ղազախական թիմ

Հայաստանի հավաքականի ու «Ալաշկերտի» պաշտպան Հայկ Իշխանյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: ArmFootball.com-ի տեղեկություններով 30-ամյա ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է ղազախական «Ժետիսուի» կազմում:

Դեռ հայտնի չէ Իշխանյանն անմիջապես պայմանագիր կստորագրի, թե փորձարջան է անցնում: Ներկայումս «Ժետիսուն» Թուրքիայում հավաք է անցկացնում, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Այս պահին ղազախական թիմերի կազմում նաև Հայաստանի հավաքականի 4 այլ ֆուտբոլիստներ` Տիգրան Բարսեղյանը («Աստանա»), Կամո Հովհաննիսյանը («Կայրաթ»), Պետրոս Ավետիսյանը («Տոբոլ»): Բարսեղյանի հետ պայմանագրի ստորագրումը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Հովհաննես Համբարձումյանն էլ մոտ է Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխվելուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000