Որոնել
Արխիվ
18.01.2020  21:22

«Ռեալ» – «Սևիլյա» խաղում անսպասելի հերոս հայտնվեց և հաղթական դուբլ հեղինակեց (VIDEO)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցել է «Սևիլյայի» հետ և առավելության հասել 2:1 հաշվով:

«Սերուցքայինների» հարձակման առաջատարների բացակայության պարագայում, գոլ խփելու պարտականությունն իր վրա է վերցրել հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ով դարձել է դուբլի հեղինակ: Առաջին կեսում նրան կրնկով շքեղ փոխանցում է կատարել Լուկա Յովիչը, իսկ երկրորդում` Լուկաս Վասկեսը: Մինչև այդ, հաշվենկատ հարվածով պատասխան գոլն է խփել Լյուկ դե Յոնգը:

Զինեդին Զիդանի թիմը վաստակել է 43 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վաղը նրան կրկին կարող է հավասարվել «Բարսելոնան», որն ընդունելու է «Գրանադային»: «Սևիլյան» 35 միավորով մնաց չորրորդ տեղում:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000