Որոնել
Արխիվ
18.01.2020  19:58

Արտակարգ «Լացիո». 11-րդ անընդմեջ հաղթանակը և չեմպիոնական պայքարին ներխուժումը (VIDEO)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Լացիոն» «Օլիմպիկո» մարզադաշդում 5:1 հաշվով ջախջախել է «Սամպդորիային»: Արդեն 20-րդ րոպեին դրությամբ հռոմեացիները գործնականում լուծել են հաղթողի հարցը, երբ հաշիվը 3:0 է եղել:

Հանդիպման ընթացքում հեթ-տրիկի հեղինակ է դարձել առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն, ով երկու գոլ խփել է 11-մետրանոց հարվածով: Իտալացու հաշվին արդեն 23 գոլ կա և նա 9 գնդակով առաջ է մոտակա հետապնդողներից:

Մեկական անգամ աչքի են ընկել նաև Ֆելիպե Կայսեդոն և Բաստուշը: Ճենովացիներից հեղինակության գոլ է խփել Կարոլ Լինետին:

Կլաուդիո Ռանյերիի թիմը խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Յուլիան Շաբոն:

Սիմոնե Ինձագիի թիմն Ա սերիայում 11-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և 45 միավոր վաստակել: Առաջատար «Յուվենտուսին» «Լացիոն» զիջում է 3 միավորով, իսկ «Ինտերին» ` 1: «Սամպդորիան» 19 միավորով 16-րդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000