Որոնել
Արխիվ
17.01.2020  23:21

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Էշլի Յանգը տեղափոխվեց «Ինտեր»

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգը կարիերան կշարունակի «Ինտերում», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 մլն եվրո։ 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 1,5 տարում Յանգը կվաստակի 6 մլն եվրո։

Նա ՄՅՈւ-ն համալրել էր 2011 թվականին։ Ընդհանուր առմամբ, մասնակցել է 261 հանդիպման՝ դառնալով 19 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000