Որոնել
Արխիվ
17.01.2020  21:15

Մ. Զիդան. «Կլոպն ասաց, որ ես 100 անգամ լավն եմ Սալահից»

Դորտմունդի «Բորուսիայի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշպան Մոհամեդ Զիդանը պատմել է, թե ինչպես է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իրեն համեմատել մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։

«Կլոպն ասաց, որ ես 100 անգամ լավն եմ Սալահից, բայց պետք է ավելի շատ պրոֆեսիոնալիզմ դրսևորեմ։ Ասաց, որ ես մեծ տաղանդ ու հիանալի որակներ ունեմ, բայց պետք է ավելի կենտրոնացված լինեի։ Եթե անեի այդ ամենը՝ կարող էի դառնալ լավագույններից մեկն աշխարհում։

Պիտի ավելի շատ մարզվեի ու ինձ շատ ավելի պրոֆեսիոնալ պահեի, որպեսզի հասնեի Սալահի մակարդակին։ Նա ինձանից շատ ավելի նվիրված է ֆուտբոլին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով ON Sport-ի եթերին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000