Որոնել
Արխիվ
17.01.2020  16:43

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը նշանակվեց թիմի նոր ավագ

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագ է դարձել պաշտպան Հարրի Մագուայրը:  Այդ մասին հայտնել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

«Նոր ավագը Հարրին է: Թիմում բոլորն ասում են, որ նա առաջատար է: Այսուհետ թևկապը նրանն է լինելու»,- նորվեգացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

Հիշեցնենք, որ անգլիացին ընդամենը կես տարի առաջ է «Լեսթերից» տեղափոփոխվել ՄՅՈւ: «Կարմիր սատանաների» նախկին ավագն Էշլի Յանգն էր, ով առաջիկա օրերին դառնալու է «Ինտերի» ֆուտբոլիստ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000