Որոնել
Արխիվ
17.01.2020  11:13

Ռուսաստանի առաջնության թիմերի թիվը կավելանա. միայն 2 ակումբ է դեմ եղել

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ժողովի ժամանակ քննարկման է դրվել առաջնության թիմերի քանակի ավելացման հարցը:

Լրագրող Սերգեյ Եգորովը հայտնել է, որ 16 թիմերից 14-ը քվերակել են ՌՊԼ-ի թիմերի թիվը 18-ի հասցնելու վերաբերյալ: Դեմ են եղել միայն «Սպարտակը» և «Զենիթը»:

Ամենայն հավանականությամբ, 18 թիմով առաջնությունը կգործի 2020-2021թթ. մրցաշրջանից:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Գավաթի խաղարկության ձևաչափը փոխելու վերաբերյալ նույնպես քվեարկություն է եղել և այդ տարբերակը հաղթել է 1 ձայնի առավելությամբ: Սպասվում է, որ Գավաթի նոր ձևաչափում խմբային մրցաշար կլինի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000