Որոնել
Արխիվ
17.01.2020  14:57

Պաշտոնական. «Փյունիկը» վարձակալեց Ռուսաստանի առաջնության ֆուտբոլիստին (PHOTO)

«Փյունիկը» պայմանագիր է կնքել «Տամբովի» 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ:

Ֆուտբոլիստը հայկական թիմում կխաղա վարձակալական հիմունքներով, 6 ամիս ժամկետով, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև «Սոկոլում» (Սարատով), «Արարատում» (Մոսկվա), «Անժիում» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում: Ընթացիկ մրցաշրջանում նա «Տամբովի» կազմում ընդամենը մեկ խաղի է մասնակցել:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթել ռուս ֆուտբոլիստին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000