Որոնել
Արխիվ
17.01.2020  13:29

ՀԺ. Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է Արմեն Մելիքբեկյանի խորհրդական

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է հենց ինքը: Նա նշել է, որ աշխատանքն ստանձնել է երեկվանից՝ հունվարի 15-ից: Ավելի վաղ նա դարձել էր հայկական ֆուտբոլի դեսպան:

Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր դրել ՀՖՖ նախագահի ընտրություններում, սակայն վերջին պահին հանեց թեկնածությունը եւ իր աջակցությունը հայտնեց Արմեն Մելիքբեկյանին:

«Մեր տեսակետները գրեթե համընկնում են: Չեմ ասի ամբողջությամբ, բայց մեծ մասը համընկնում է: Դրա համար էլ համաձայնություն տվեցի, որ աշխատենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Ընտրություններից առաջ Մելքիբեկյանի հետ հանդիպման ժամանակ առաջիկա նշանակումները որոշելու հարցին նախկին ֆուտբոլիստն ասել է.

 «Ո՛չ: Հանդիպման ընթացքում մենք ոչինչ չենք որոշել: 2-ի հետ էլ հանդիպել ենք՝ ե՛ւ իր, ե՛ւ Թովմաս Գրիգորյանի: Վերջին օրերին էլ ես արդեն տեսա՝ ինչ է այնտեղ, ասացի՝ ավելի լավ է՝ երիտասարդի ճանապարհ տանք: Իրար ավելի լավ հասկացանք... Ոչինչ չի եղել: Ո՛չ գործ ենք խոսք տվել, ո՛չ աշխատանք, ո՛չ ես եմ իրեն խոսք տվել, ո՛չ էլ ինքը ինձ»:

Հովհաննիսյանը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Անի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է: Նա վստահ է, որ այս առումով շահերի բախում չի լինի: Ասում է, որ պատրաստվում է ուրիշին հանձնել ակումբը, սակայն կվաճառի, թե ոչ, չգիտի: Վերջնական որոշում է կայացնելու ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի վերջում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000