Որոնել
Արխիվ
17.01.2020  11:55

Հարձակվողի տեղափոխությունը «Տոտենհեմ» խափանվեց

«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը չի տեղափոխվելու «Տոտենհեմ», չնայած նրան, որ երկու ակումբները համաձայնեցրել էին վարձակալությունը: 28-ամյա ֆուտբոլիստը նույնպես համաձայն էր գործարքին, սակայն նա ԱՊԼ-ում հանդես գալու թույլտվություն չէր կարողանում ստանալ, հայտնում է Daily Mail-ը:

Պրեմյեր լիգայի օրենքներով` լեգիոները պետք է լինի ՖԻՖԱ-ի թոփ-50 հավաքականներից մեկի ներկայացուցիչ, ինչպես նաև վերջին երկու տարում մասնակցած լինի այդ ընտրանու 75 տոկոս խաղերին: Կաբո Վերդեի հավաքականը թոփ-50-ի մեջ չի մտնում, իսկ 26-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա դադարից հետո վերջերս է սկսել նորից խաղալ հավաքականում:

Նման պարագայում ԱՊԼ-ն նախատեսում է այլընտրանքային տարբերակ, ըստ որի հատուկ կոմիտեն գնահատում է կարգը և այն բարձր համարելու դեպքում թույլտվություն տալիս: «Տոտենհեմը» որոշել է, որ այդ գործընթացը չափազանց երկար ու բարդ է, և հրաժարվել է գործարքից:

Հիշեցնենք, որ Զե Լուիշը 2015-2019 թվականներին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000