Որոնել
Արխիվ
17.01.2020  10:36

Մխիթարյանի թիմն ընդդեմ զորեղ մրցակցի և Գավաթի քառորդ եզրափակչի մյուս զույգերը

Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ավարտից հետո կազմվեցին քառորդ եզրափակչի բոլոր զույգերն ու խաղացանկը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Ռոման» մրցելու է «Յուվենտուսի» հետ: Հանդիպումը կայանալու է Թուրինում` հունվարի 22-ին: Հինգ օր առաջ, Ա սերիայի 19-րդ տուրում այդ թիմերը հանդիպեցին Հռոմում և «ծեր սինյորան» հաղթեց 2:1 հաշվով:

Մյուս զույգերում նույնպես շատ հետաքրքիր պայքար է սպասվում: Հունվարի 21-ին «Նապոլին» ընդունելու է «Լացիոյին»: Իսկ մյուս երկու զույգերում խաղերը կայանալու են մեկ շաբաթ հետո: Հունվարի 28-ին «Միլանն» ընդունելու է «Տորինոյին», իսկ մեկ օր անց «Ինտերը»` «Ֆիորենտինային»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000