Որոնել
Արխիվ
16.01.2020  22:48

Մոնչին անցնում է գործի. «Սևիլյան» 20 մլն եվրոյով տրանսֆեր համաձայնեցրեց

«Լեգանեսի» հարձակվող Յուսուֆ Էն-Նեսիրին կարիերան կշարունակի «Սևիլյայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա հարձակվողի տրանսֆերը կկատարվի բուժզննում անցնելուց հետո։ Ակումբները լիարժեք համաձայնության են հասել։

Մարոկկացու պայմանագիրն անդալուսյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Diario de Sevilla-ն տեղեկացնում է, որ Էն-Նեսիրիի համար վճարվելու է 20 մլն եվրո։

«Լեգանես» տեղափոխվելուց առաջ նա հանդես է եկել «Մալագայում»։ 3,5 տարվա ընթացքում նա մասնակցել է Լա լիգայի 87 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000