Որոնել
Արխիվ
13.01.2020  02:27

«Մոնակոն» Մորենոյի գլխավորությամբ «ճակատամարտեց» ՊՍԺ-ի հետ (VIDEO)

Լիգա 1-ի 20-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունեց «Մոնակոյին»։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 3-3։

3-րդ րոպեին Նեյմարն առաջ մղեց դաշտի տերերին, 7-րդ րոպեին Ժելսոն Մարտինշը հավասարեցրեց հաշիվը, 13-րդ րոպեին Վիսամ Բեն-Յեդերն առաջ մղեց հյուրերին, 24-րդ րոպեին Բալո Տուրեն դարձավ ինքնագոլի հեղինակ և կրկին հավասարություն մտցրեց հաշվի մեջ, իսկ 42-րդ րոպեին Նեյմարը հաջող իրացրեց 11 մետրանոցը՝ (դուբլ) հաշվի հավասարակշռությունը թեքելով փարիզցիների կողմը։ Ընդմիջումից հետո «Մոնակոն» 70-րդ րոպեին Իսլամ Սլիմանիի գոլի օգնությամբ փրկվեց պարտությունից։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականից սկանդալով հեռացած Ռոբերտ Մորենոյի նոր թիմը կարողացավ ահեղ մրցակցի դեմ պայքարում միավոր վաստակել և 29 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։ Ինչ վերաբերվում է Տոմաս Տուխելի թիմին՝ փարիզցիները 61 միավորով առաջատարն են՝ երկրորդ տեղում գտնվող «Մարսելին» գերազանցելով 5 միավորով։ Ընդ որում, ՊՍԺ-ն մեկ խաղ պակաս է անցկացրել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000