Որոնել
Արխիվ
12.01.2020  19:01

«Մոնակոյի» ֆուտբոլիստը վարակվել է մալարիայով

«Մոնակոյի» կիսապաշտպան Անրի Օնյեկուրուն, ով վարձավճարով տեղափոխվել է «Գալաթասարայ», հիվանդացել է մալարիայով, հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը Նիգերիայում է անցկացրել արձակուրդներն ու այնտեղ վարակվել։ Դա տեղի է ունեցել մինչև «Գալաթասարայի» հետ պայմանագիր ստորագրելը։

Այժմ ակումբի բժշկական անձնակազմը զբաղված է Օնյեկուրուի բուժմամբ։ 

Հավելենք, որ նա թուրքական թիմին էր միացել հունվարի սկզբին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000