Որոնել
Արխիվ
11.01.2020  14:20

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մարկոս Պիզելլին ավարտեց կարիերան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում և պարզ է դարձել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան: 

Ակումբը այսօր պետք է տեսանյութ հրապարակի, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները:

Հիշեցնենք, որ Մարկոսը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում», «Կրասնոդարում», ղազախական «Ակտոբեում», Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդում», «Ալ-Շաբաբաում», ԱՄԷ-ի «Ալ-Ֆուջայրահում», հունական «Քսանտիում»: Օրեր առաջ «Արարատ-Արմենիան» հայտարարել էր Մարկոսի տեղափոխության մասին:

2008թ.-ին իր նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում հետագայում անցկացրել է 65 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000