Որոնել
Արխիվ
10.01.2020  14:57

Ադամյան և Սանչոն` Բունդեսլիգայի լավագույն վինգերների թվում

Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը կես տարին մեկ ներկայացնում է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների ցանկը: Նրանք բաժանվում են չորս կարգի` «համաշխարհային մակարդակ», «միջազգային մակարդակ», «լայն շրջանակ» և «տեսադաշտում գտնվողներ»:

Երեկ Kicker-ը կազմել է առաջնության լավագույն 9 վինգերների ցանկը: «Համաշխարհային մակարդակի» ֆուտբոլիստ առաջնությունում չկա, իսկ «միջազգային մակարդակում» նշված են`

1. Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.)

2. Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ» Ֆ.)

3. Սերժ Գնաբրի («Բավարիա»)

4. Կինգսլի Կոման («Բավարիա»)

5. Թորգան Ազար («Բորուսսիա» Դ.)

6. Կարիմ Բելարաբի («Բայեր»)

 

«Տեսադաշտում գտնվողների» ցուցակում է հայտնվել Հայաստանի հավաքականի ու «Հոֆֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը: Նա դարձել է գրանդ թիմերի սարսափը` դուբլ հեղինակելով «Բավարիայի» հետ խաղում և գրավելով Դորտմունդի «Բորուսսիայի» դարպասը:

Ադամյանից բացի «տեսադաշտում գտնվողների» թվում են նաև Մուսա Դիաբին («Բայեր») և Լուկաս Հելերը (Ֆրայբուրգ):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000