Որոնել
Արխիվ
09.01.2020  14:21

Մբապեի ապշեցուցիչ արդյունավետությունը վերջին 8 խաղերում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Սենտ-Էտիենի» դեմ խաղում (6:1) դարձել է մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:

21-ամյա ֆուտբոլիստը արդյունավետ գործողություն է կատարում 8 անընդմեջ խաղում, տեղեկացնում է Squawka-ն: Այդ 8 խաղերում ֆրանսիացին 16 գոլային գործողություն է կատարել: Նա 10 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Նշված ժամանակահատվածում Մբապեին գոլային գործողության համար պահանջվել է միջինը 43 րոպե:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000