Որոնել
Արխիվ
08.01.2020  16:33

Էմերի. «Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց, որպեսզի դառնա այնպիսին, ինչպես Մեսսին «Բարսելոնայի» համար»

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարծիք է հայտնել փարիզցիների հարձակվող Նեյմարի մասին:

«Շատ շշուկներ կան այն մասին, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»: Ես նպաստել եմ, որ նա որոշում կայացնի տեղափոխվել Փարիզ, բայց կարծում եմ` նրան հարկավոր է վերադառնալ Իսպանիա: Նա Փարիզ տեղափոխվեց, որպեսզի ՊՍԺ-ի համար դառնա այնպիսին, ինչպես Մեսսին` «Բարսելոնայի»:

Կարծում եմ` աշխարհի լավագույն թիմերն Իսպանիայում են և թոփ ֆուտբոլիստներն էլ պետք է այստեղ խաղան: Նեյմարը 27 տարեկան է. իդեալական տարիք աշխարհում լավագույնը դառնալու համար:

Կասկած չկա, որ նա իմ մարզած լավագույն ֆուտբոլիստն է»,- Cadena SER-ի հետ հարցազրույցում ասել է բասկ Էմերին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000