Որոնել
Արխիվ
08.01.2020  11:21

Պաշտոնական. Սարգիս Ադամյանի ակումբը նոր հարձակվող գնեց և նրան տվեց 10 համարը (PHOTO)

«Հոֆֆենհայմը» պաշտոնապես հայտարարել է «Սևիլյայի» հարձակվող Մոանես Դաբուրի տեղափոխության մասին:

Իսրայելցու հետ ստորագրվել է 4,5 տարվա պայմանագիր: Նա հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 12 միլիոն եվրո: Հենց այդքան էր Իսպանական ակումբը կես տարի առաջ վճարել «Ռեդ Բուլ Զալցբուրգին»:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 9 խաղում 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել, սակայն Լա Լիգայում ընդամենը 24 րոպե է անցկացրել:

Հիշեցնենք, որ Հոֆֆենհայմի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000