Որոնել
Արխիվ
07.01.2020  17:21

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. հետազոտություն արդյունքներ

Սպորտային հետազոտությունների միջազային կենտրոնը (CIES) ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը: Գին սահմանելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների ներկայիս մարզավիճակը, տարիքը, ներկայիս թիմի ուժը, լիգան, պայմանագրի ժամկետը, մարկետինգային գրավչությունը և այլ գործոններ:

Առաջին տեղը զբաղեցնում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ում գինը կազմել է 265 միլիոն եվրո: Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը (223 մլն) և «Լիվերպուլի» գլխավոր աստղ Մոհամեդ Սալահը (175 մլն):

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին մեծ տարիքի պատճառով (32) գնահատվել է 125 միլիոն եվրո և 8-րդ տեղում է: «Յուվենտուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն 80 միլիոն եվրո արժողությամբ 49-րդ տեղում է:

Թոփ-10-ը

1. Կիլիան Մբապպե (ՊՍԺ) – 265,2 միլիոն եվրո

2. Ռահիմ Սթերլինգ  («Մանչեսթեր Սիթի») – 223,7

3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 175,1

4. Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.) – 168,9

5. Սադյո Մանե («Լիվերպուլ») – 155,6

6. Հարրի Քեյն («Տոտենհեմ») – 150,5

7. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 134,3

8. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 125,5

9. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 123

10. Լաուտարո Մարտինես («Ինտեր») – 115,7

 

Ցուցակում ընդրկվել են 50 միլիոն եվրոն գերազանցող 166 ֆուտբոլիստ: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այս հղումով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000