Որոնել
Արխիվ
07.01.2020  14:52

«Բորուսսիայի» ֆուտբոլիստը կրկին հեռանալու է ակումբից

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ամռանը լքելու է ակումբը: Bild-ը տեղեկացնում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել նոր պայմանագրի վերաբերյալ: Ակումբն առաջարկել է նվազեցված աշխատավարձով պայմանագիր, ինչը չի գոհացրել 27-ամյա ֆուտբոլիստին:

Գերմանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը, ինչից հետո նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

Ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն մասնակցել է 16 խաղի, որոնցում 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Գյոտցեն «Բորուսսիայից» տեղափոխվել է «Բավարիա», սակայն երեք տարի անց վերադարձել է Դորտմունդ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000