Որոնել
Արխիվ
06.01.2020  12:05

«Բավարիան» տրանսֆերային հարցում է ուղարկել «Ռեալին»

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմիին, ով վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսսիայում»:

Մյունխենացիներն արդեն տրանսֆերային հարցում են ուղարկել իսպանական ակումբ, հայտնում է Marca-ն:

Գերմանական ակումբին հատկապես գրավում է այն, որ մարոկկացի ֆուտբոլիստը հաջող է գործում երկու եզրերում:

Նշվում է, որ «սերուցքայինները» և 21-ամյա ֆուտբոլիստը որոշում չեն կայացրել, թե ինչ են անելու ամռանն ավարտվող վարձակալությունից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում Հակիմին 26 խաղում դարձել է 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000