Որոնել
Արխիվ
06.01.2020  02:24

Հետ մղած 11-մետրանոցից հետո գոլային հակագրոհ և այլ ուշագրավ դրվագներ ՊՍԺ-ի խաղում (VIDEO)

Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Լինաս-Մոնլերիին» և 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակի հասել:

Դուբլերի հեղինակ են դարձել Էդինսոն Կավանին և Պաբլո Սարաբիան: Մեկական անգամ աչքի են ընկել հաշիվը բացած Ադիլ Աուշիշը և Էրիկ Չուպո Մոտինգը:

Հատկապես ուշագրավ է եղել ուրուգվայցու առաջին գոլը, երբ տանտերերը 11-մետրանոց են վաստակել, սակայն Սերխիո Ռիկոն այն հետ է մղել: Փարիզցիներն անմիջապես հակագրոհ են ձեռնարկել ու գոլ խփել:

Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը մտավ 1/16 եզրափակիչ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000