Որոնել
Արխիվ
04.01.2020  13:43

Մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստը

Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնել Նիկոլայ Դյաչենկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000