Որոնել
Արխիվ
02.01.2020  14:28

Սարգիս Ադամյանը` նորեկների խորհրդանշական հավաքականում (PHOTO)

Fussballtransfers.com-ը կազմել է Գերմանիայի ընթացիկ առաջնության թիմերի նորեկների խորհրդանշական հավաքականը:

Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում է ընդգրկվել նաև «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը (նշված է կիսապաշտպան): Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր նոր թիմում անցկացրած 13 պաշտոնական խաղում 5 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Բունդեսլիգայի թիմերի նորեկների խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Զաք Սթեֆեն («Ֆորտունա Դուսելդորֆ»)

Պաշտպաններ – Ջոնաթան Շմիդ («Ֆրայբուրգ»), Օզան Կաբակ («Շալկե 04»), Մաթս Հումմելս («Բորուսսիա Դորտմունդ»), Ռամի Բենսեբաինի («Բորուսսիա Մյունխենգլադբախ»)

Կիսապաշտպաններ – Ռոբերտ Անդրիչ («Աուգսբուրգ»), Սարգիս Ադամյան («Հոֆֆենհայմ»). Յուլիան Բրանդտ («Բորուսսիա» Դ.)

Հարձակվողներ – Բրել Էմբոլո («Բորուսսիա Մ.»), Ֆլորիան Նիդերլեխներ («Աուգսբուրգ»), Մարկուս Թյուրամ («Բորուսսիա» Մ.):

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ադամյանը հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգում»: Նա «Հոֆֆենհայմ» է տեղափոխվել 1,5 միլիոն եվրոյի դիմաց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000