Որոնել
Արխիվ
15.12.2019  17:49

Պատմական մրցաշրջանի հետևանքը. Հայկական ակումբներն առաջ անցան չեխական, լեհական և այլ երկրների թիմերից

Եվրոպայում այս շաբաթվա ընթացքում ավարտվեցին Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խմբային մրցաշարերը և հայտնի դարձան փլեյ-օֆֆի մասնակիցները:

Ընթացիկ եվրագավանթերը հայկական ակումբներն իրենց պատմության մեջ լավագույնն էին անցկացրել և միասին վաստակել էին 2,750 վարկանիշային միավոր: Արդեն վերջնականապես հայտնի դարձավ, որ այդ ցուցանիշի շնորհիվ Հայաստանը 2019-2020թթ. եվրագավաթներում գրավելու է 29-րդ տեղը:

Հայաստանը առաջ անցավ եվրագավաթներում նախկինում հաջող հանդես եկած Չեխիայից, Լեհաստանից, Իսրայելից, Մակեդոնիայից, Բելառուսից, Սլովենիայից ու մնացած 20 այլ երկրներից:

Նման հաջող ելույթի շնորհիվ Հայաստանը 2020-2021թթ. եվրագավաթներից առաջ ՈւԵՖԱ-ի վարկանիշում (հաշվարկվում է վերջին հինգ տարիները) 44-րդ տեղից բարձրացել է 36-րդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ ընթացիկ եվրագավաթներում Հայաստանը ներկայացրել են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Ուրարտուն»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000