Որոնել
Արխիվ
09.12.2019  16:47

Մելենդես. «Եթե Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ նախագահ, կմնամ Հայաստանում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հայ մարզիչների արտոնագրերի թարմացման սեմինարից հետո խոսեց լրագրողների հետ և կիսվեց իր ապագա ծրագրերով:

«Եթե Արմեն Մելիքբեկյանն ընտրվի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում, կմնամ Հայաստանում: Եթե նա հեռանա, ես նույնը կանեմ: Այդ պարագայում հունվարին չեմ երկարաձգի պայմանագրիս ժամկետը:

Սա հավատարմության հարց է այն մարդու նկատմամբ, ով ինձ հրավիրել է Հայաստանում աշխատելու: Պետք է հավատարիմ մնալ մարդկանց, ում հետ աշխատում ես: Միշտ այդպես եմ վարվել»,- Մելենդեսի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000