Որոնել
Արխիվ
07.12.2019  20:59

«Բավարիան» պարտվեց առաջատարին, Դ. «Բորուսիան» ջախջախիչ հաղթանակ տարավ, այլ արդյունքներ (VIDEO)

Բունդեսլիգայի 14-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Բավարիան» հյուրընկալվելիս ուժերը չափեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ և պարտվեց 1-2 հաշվով։

49-րդ րոպեին Իվան Պերիշիչն առաջ մղեց հյուրերին, բայց Ռամի Բենսեբայինին 60-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, դուբլ ձևակերպեց՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։ Խաղավերջում «Բավարիայից» հեռացվեց փորարինման մտած Չավի Մարտինեսը։ Հենց նրա խախտումը բերեց 11 մետրանոցի։

Այսպիսով, Մ․ «Բորուսիան» վաստակեց 31 միավոր և միանձնյա առաջատարն է, իսկ «Բավարիան» 24 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Դ․ «Բորուսիա» - «Ֆորտունա»՝ 5-0․ գոլերը՝ Ռոյս՝ 42, 69, Ազար՝ 58, Սանչո՝ 63, 74

Դորտմունդցիները 26 միավորով երրորդն են, «Ֆորտունան» ունի 12 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։

«Աուգսբուրգ» - «Մայնց»՝ 2-1

«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1-0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000