Որոնել
Արխիվ
07.12.2019  20:34

Սարգիս Ադամյանը մասնակցեց «Լեյպցիգի» հետ խաղին

Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցեց «Լեյպցիգի» հետ և զիջեց 1-3 հաշվով։

11-րդ րոպեին ՏԻմո Վերներն առաջ մղեց դաշտի տերերին, 52-րդ րոպեին նա հաջող իրացրեց 11 մետրանոցն ու դուբլ ձևակերպեց, իսկ 83-րդ րոպեին Մարսել Զաբտցերը հաշիվը դարձրեց խոշոր։ 89-րդ րոպեին Բիչակչիչի շնորհիվ հյուրերը խփեցին հեղինակության գոլը և խուսափեցին խոշոր հաշվով պարտությունից։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր։ Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Շրեդերի թիմը մնաց 21 միավորով և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ Նագելսմանի սաները հաղթանակի շնորհիվ ունեցան 30 միավոր և երկրորդն են՝ առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիային» զիջելով 1 միավորով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000