Որոնել
Արխիվ
07.12.2019  18:35

«Ռեալը» «չոր» հաշվով հաղթեց Լա լիգայի հետնապահին (VIDEO)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» ընդունեց «Էսպանյոլին» և հաղթեց 2-0 հաշվով։

37-րդ րոպեին Ռաֆայել Վարանը բացեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 89-րդ րոպեին Ֆերլան Մենդին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից՝ մադրիդցիներին թողնելով 10 հոգով, բայց դա ոչ մի կերպ չազդեց հաշվի վրա։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 34 միավոր և առաջատարն է՝ մեկ խաղ պակաս անցկացրած «Բարսելոնայից» առաջ անցնելով 3 միավորով, իսկ «Էսպանյոլը» 9 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000