Որոնել
Արխիվ
06.12.2019  00:08

Ֆոնսեկա. «Մխիթարյանը պատրաստ է մասնակցել «Ինտերի» հետ խաղին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով նոր է ապաքինվել վնասվածքից, ինչից հետո 2 անգամ փոխարինման է մտել հռոմեական ակումբի կազմում և, նույնիսկ, հասցրել դառնալ գոլի հեղինակ։

«Մխիթարյանը և Պերոտին ֆիզիկական լավ վիճակում են։ Նրանք վաղը պատրաստ են դաշտ դուրս գալ։ Ինչ վերաբերվում է Կլյույվերտին՝ նա չի մասնակցի հանդիպմանը»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում siamolaroma.it-ը։

Հիշեցնենք, որ Ա սերիայի 15-րդ տուրի «Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000