Որոնել
Արխիվ
05.12.2019  23:52

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Էվերթոնը» հեռացրեց գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային

«Էվերթոնը» հեռացրեց գլխավոր մարզչին՝ Մարկու Սիլվային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ԱՊԼ-ի շրջանակում կայացած վերջին խաղում թիմը մերսիսայդյան դերբիում 2-5 հաշվով զիջեց «Լիվերպուլին» և հայտնվեց վտանգավոր գոտում՝ 18-րդ հորիզոնականում։

Սիլվան «Էվերթոնում» աշխատել է 18 ամիս՝ գլխավորելով թիմը 2018 թվականի մայիսին։

Անցած մրցաշրջանում թիմը վաստակել էր 54 միավոր և զբաղեցրել 8-րդ տեղը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000